Մոնիթորինգի արդյունքներ․ որտեղ է գրանցվել փոշու գերազանցում

Իրազեկում

Մոնիթորինգի արդյունքներ․ որտեղ է գրանցվել փոշու գերազանցում

Մոնիթորինգի արդյունքներ․ որտեղ է գրանցվել փոշու գերազանցում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը հրապարակել է 2026 թվականի փետրվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։

Ներկայացված հաշվետվության համաձայն՝ որոշ բնակավայրերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։

Վանաձոր քաղաքում գերազանցում արձանագրվել է փետրվարի 8-ին՝ Ծատուրյան փողոցի հարակից հատվածում։ Միևնույն ժամանակ, Հերացի և Վարդանանց փողոցների շրջակայքում չափված ցուցանիշները չեն անցել սահմանային նորմերը։

Հրազդան քաղաքում փոշու բարձր մակարդակներ արձանագրվել են փետրվարի 7-ից 9-ը։

Արարատ քաղաքում սահմանային թույլատրելի արժեքները գերազանցվել են փետրվարի 7-ին, 11-ին և 13-ին։

Իսկ Գյումրի քաղաքում նշված ժամանակահատվածում փոշու պարունակությունը մնացել է թույլատրելի սահմաններում։