Սպորտ
Մխիթարյանը երկու գոլային փոխանցում է կատարել «Պարմայի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը երկու գոլային փոխանցում գրանցեց իր հաշվին։ Նախ նրա փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Ֆեդերիկո Դիմարկոն, ապա օգնեց գոլի հեղինակ դառնալ Նիկոլո Բարելային։