Մի քանի սոցցանց գաղտնալսում են օգտատերերին՝ նպատակային գովազդ ցուցադրելու համար․ CMG

Աշխարհ

Մի քանի սոցցանց գաղտնալսում են օգտատերերին՝ նպատակային գովազդ ցուցադրելու համար․ CMG

Մի քանի սոցցանց գաղտնալսում են օգտատերերին՝ նպատակային գովազդ ցուցադրելու համար․ CMG

Cox Media Group մեդիա կոնգլոմերատը տեխնոլոգիական ընկերություններին առաջարկել է նպատակային գովազդ ստեղծելու նոր գործիք, որը վերլուծում է տնային սարքերից հավաքված ձայնագրությունները։ Այս ծրագրի գոյության մասին հայտնի դարձավ անցյալ տարի, և այժմ 404 Media-ին հաջողվել է ձեռք բերել Cox-ի պրեզենտացիան և հաստատել, որ ՏՏ հսկաները գաղտնալսում են օգտատերերի խոսակցությունները։

Արհեստական ​բանականությունն օգտագործվում է սպառողների առցանց վարքագծի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար, ընդ որում սպառողները «թողնում են տվյալների հետք՝ հիմնվելով իրենց խոսակցությունների և առցանց վարքի վրա»: ԱԲ-ն հավաքում և վերլուծում է «վարքային և ձայնային տվյալներ ավելի քան 470 աղբյուրներից»:

Այս գործիքներն առաջարկվում են գովազդատուներին Միացյալ Նահանգներում, որտեղ շատ նահանգներ ունեն գաղտնալսման մասին օրենքներ. առանց մարդու իմացության նրան ձայնագրելը հիմնականում արգելված է: Պրեզենտացիայում նշվում է, որ Cox-ը համագործակցում է խոշոր տեխնոլոգիական հարթակների հետ, այդ թվում՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի, սակայն այդ ընկերությունները հերքել են, թե համագործակցում են։