Մի քանի բանջարեղենի օգտակար հատկությունն իմանալով՝ անդադար կօգտագործեք

Առողջություն

Մի քանի բանջարեղենի օգտակար հատկությունն իմանալով՝ անդադար կօգտագործեք

Մի քանի բանջարեղենի օգտակար հատկությունն իմանալով՝ անդադար կօգտագործեք

Չժադյան համալսարանի (Zhejiang University)  մի խումբ գիտնականներ վերլուծել են ստամոքսի քաղցկեղի հավանական զարգացմանը վերաբերող մի շարք սննդակարգերի շուրջ անցկացվող շուրջ 76 ուսումնասիրություններ: Ընդհանուր առմամբ այդ հետազոտություններում մասնակցություն են ունեցել ավելի քան 6 միլիոն մարդ:

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր սննդակարգի մեջ մեծ քանակությամբ սոխ ու կարտոֆիլ են օգտագործում, նարանք 3 անգամ ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի քաղցկեղով: Բացի դրանցից պաշտպանիչ ազդեցություն ունեին նաև բաց կանաչավուն  մրգերը  և բանջարեղեները  օրինակ, նեխուրը և կաղամբը:


Գիտնականները պարզել են, որ ամեն անգամ,  օրվա մեջ 100 գրամ միրգի կամ բանջարեղենի օգտագործումը, նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը 5%-ով: Իսկ ամեն օր 50 գրամ վիտամին С-ի օգտագործումը, որը պարունակում է  միջինում 2 հատ կարտոֆիլը, նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը 8%-ով:


Իսկ քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծացնում էին աղի, ալկոհոլի և սպանախի ամենօրյա օգտագործումը: