Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել

Այլ

Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել

Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել

Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին իրավապահներին է ահազանգել Տաթևիկ Թովմասյանը, որը հանդիսանում է Կոտայք գյուղում գտնվող «Սոս մանկական գյուղի» այլընտրանքային խնամքի ղեկավարը: Video Player Ըստ ArmLur.am-ի՝ նա հայտնել է, որ ժամը 5-ի սահմաններում նշված մանկատան սաներ Ա.Ն-ն և Մ.Բ-ն դուրս են եկել մանկատնից և այլևս չեն վերադարձել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ մանկատան սաները գրություն են թողել եւ հայտնել են. «Ես փախնում եմ ու հետ չեմ գալու, եթե ինձ փնտրեք ուրեմն իմացեք, որ չեք գտնի»: ArmLur.am-ի տեղեկություններով՝ մանկատան ղեկավարի դիմումը ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին