Առողջություն
Մանկական ճարպակալումը կարող է նպաստել մաշկի հիվանդությունների առաջացմանը. հետազոտություն

Մանկական ճարպակալումը կարող է նպաստել մաշկի տարածված իմունամիջնորդավորված հիվանդությունների (ՄՏԻՄՀ) առաջացմանը, ինչպիսին են մազաթափությունը, ատոպիկ դերմատիտը եւ փսորիազը, նշվել է նոր հետազոտությունում։
Առողջ քաշի պահպանումը կարող է օգնել մաշկի այդ հիվանդությունների հավանականության նվազմանը, նշել են գիտնականները։
Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Investigative Dermatology ամսագրում, ներկայացրել են 2 161 900 կորեացի երեխաների ուսումնասիրության արդյունքները, որն իրականացվել է 2009-2020թթ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ճարպակալման եւ մարմնի քաշի ու ՄՏԻՄՀ-ի (IMSDs) միջեւ կապը։
IMSDs-ը կործանարար ազդեցություն է ունենում կյանքի որակի վրա, ներառյալ երեխաների եւ նրանց ընտանիքների հուզական, ֆիզիկական, սոցիալական եւ ֆունկցիոնալ բարեկեցությունը։ Չնայած որոշ դեղամիջոցներ արդյունավետ են եղել ատոպիկ դերմատիտի կամ փսորիազի բուժման համար, բուժման սահմանափակ հնարավորությունները եւ համակարգային թերապիայի կլինիկական փորձերի բացակայությունը նախկինի պես զգալի խնդիրներ են ստեղծում IMSDs ունեցող երեխաների բուժման ժամանակ։
Վերջին տարիներին մանկական ճարպակալման ցուցանիշները կտրուկ ավելացել են՝ այն վերածելով հանրային առողջապահության ճգնաժամի, որը խորացել է համավարակի հետեւանքով։
Սակայն ստույգ մեխանիզմները, որոնք պատասխանատու են ճարպակալման մասնակցության համար մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդություններին, ներառյալ փսորիազը, ատոպիկ դերմատիտը եւ մաշկի չարորակ նորագոյացությունները, դեռ չեն ստեղծվել։