«Լիվերպուլն» ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից»

Սպորտ

«Լիվերպուլն» ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից»

«Լիվերպուլն» ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլն» ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Կոլումբիա քաղաքում։

3:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլը»։ Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուի, անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսի եւ հույն պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասի գոլերը։

Ընկերական հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:3

Ֆաբիու Կարվալյու, 10, Քյորթիս Ջոնս, 36, Կոնստանտինոս Ցիմիկաս, 61