Լիանայի 8-ամսական բալիկը այժմ մոր կողքին է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

Այլ

Լիանայի 8-ամսական բալիկը այժմ մոր կողքին է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

Լիանայի 8-ամսական բալիկը այժմ մոր կողքին է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է, որ Լիանայի 8 ամսական երեխան արդեն մոր հետ է գտնվում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

«Այժմ գտնվում եմ «Աբովյան» ՔԿՀ բակում և սպասում եմ, որ հնարավորություն ստանամ հանդիպել Լիանային ու նրա փոքրիկին», – հայտնել է Փոստանջյանը։

Փաստաբանը նշել է, որ Լիանայի մյուս երեխաները արդեն տեղափոխվել են նրա հիվանդ մոր մոտ՝ գյուղ։

«Ինչ վերաբերում է փոքրիկին կերակրելու պայմաններին, դեռևս ամբողջական պատկեր չունեմ։ Սակայն ժամեր շարունակ երեխան մորից բաժանված իմ մոտ է եղել, ինչը կարելի է համարել խոշտանգում երեխայի նկատմամբ», – հավելել է նա։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն, որպեսզի Լիանան հնարավորինս շուտ ազատ արձակվի։ Նա արդեն խոսել է որոշ պատգամավորների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել տրամադրել երաշխավորագրեր։

Հիշեցնենք, որ Լիանան նախօրեին կալանավորվել է երեք ամսով։