Սպորտ
Լեւանդովսկին 12-րդ անգամ ճանաչվել է Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ

Լեհաստանի ազգային հավաքականի եւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 12-րդ անգամ ճանաչվել է Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ 2024 թվականի արդյունքներով։
Մրցանակը 1973 թվականից շնորհում է Piłka Nożna պարբերականը։
Ռոբերտ Լեւանդովսկին առաջին անգամ այս մրցանակին արժանացել է 2011 թվականին։ Դրանից հետո երկու տարի չի ճանաչվել լավագույնը։ 2018-ին մրցանակը ստացել է դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին («Վեստ Հեմ»), 2023-ին՝ կիսապաշտպան Պետր Զելինսկին («Նապոլի» / «Ինտեր»)։