Լեոն Սաբուան հեռացել է «Ուրարտուից»

Սպորտ

Լեոն Սաբուան հեռացել է «Ուրարտուից»

Լեոն Սաբուան հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։ Ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտուին» 2022 թվականի ամռանը։

«Ուրարտուի» կազմում Լեոն Սաբուան անցկացրել է 53 հանդիպում, դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։  2022/23 մրցաշրջանում Սաբուան «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։