Սպորտ
Լեբրոն Ջեյմսի պատմական տարիքային ռեկորդը

«Լոս Անջելես Լեյքերսի» 40-ամյա բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բացառիկ տարիքային ռեկորդ է սահմանել։
Նա NBA-ի պատմության մեջ առաջին բասկետբոլիստն է, որը մասնակցել է կանոնավոր առաջնության հանդիպումների 18 եւ 40 տարեկանում։
«Քլիվլենդ Քավալիերսի» դեմ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» պարտվել է 110:122 հաշվով։
Լեբրոն Ջեյմսը նորամուտը 18 տարեկանում նշել է «Քլիվլենդ Քավալիերսում» 2003թ․ հոկտեմբերի 29-ին։
Այժմ առաջին հանդիպումը 40 տարեկանում նա անցրացրեց իր առաջին ակումբի դեմ։
Լեբրոն Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է։