«Կրասնոդարը» հեշտությամբ կհրաժարվի Սպերցյանից, քանի որ ձեռք է բերել Կոզլովին. Արշավին

Սպորտ

«Կրասնոդարը» հեշտությամբ կհրաժարվի Սպերցյանից, քանի որ ձեռք է բերել Կոզլովին. Արշավին

«Կրասնոդարը» հեշտությամբ կհրաժարվի Սպերցյանից, քանի որ ձեռք է բերել Կոզլովին. Արշավին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզական զարգացման գծով փոխտնօրեն Անդրեյ Արշավինը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանի մասին.

«Կարծում եմ, որ Սպերցյանը պետք է օրինակ վերցնի Սաֆոնովից։ Մատվեյը հանգիստ խաղում էր «Կրասնոդարում» և արդյունքում հայտնվեց ՊՍԺ-ում։ Նույնիսկ առանց եվրագավաթների էլ, Էդուարդը կարող է գնալ Եվրոպա։ «Կրասնոդարը» հեշտությամբ կբաժանվի նրանից, քանի որ արդեն ձեռք է բերել  Կոզլովին»,- ասել է Արշավինը «Մատչ ТВ»-ին։