«Կրասնոդարն» պայմաններով պայմանագիր է առաջարկել

Սպորտ

«Կրասնոդարն» պայմաններով պայմանագիր է առաջարկել

«Կրասնոդարն» պայմաններով պայմանագիր է առաջարկել

Ռուսական «Կրասնոդարը» նոր` ավելի լավ պայմաններով երեք տարվա պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին, հայտնում է «РБ Спорт»-ը:

Աղբյուրի տեղեկություններով` «Կրասնոդարը» նոր պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցություններ է վարում Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի հետ:

Ավելի վաղ  Armenie Football-ը հայտնել էր, որ Սպերցյանը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հեռանալ ռուսական «Կրասնոդարից» եւ այդ մասին հայտնել է թիմի ղեկավարությանը։