Այլ
Խոշոր հրդեհ Արգավանդում․ «Modiliani» կահույքի սրահում կրակն ու ծուխը տեսանելի էին հարյուրավոր մետրերից

Այսօր՝ մարտի 1-ին, Արգավանդում տեղի է ունեցել խոշոր հրդեհ, որը բռնկվել է «Modiliani» կահույքի սրահի 2-րդ հարկում։ Հրդեհի մասին ահազանգը ժամը 12:30-ին ստացվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում։
Դեպքի վայր են մեկնել Երևանի և Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկներ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանի և վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի և Արմավիրի մարզի գումարտակները՝ գումարտակների հրամանատարների գլխավորությամբ։
Հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը, սակայն խանութի 2-րդ հարկում գտնվող կահույքը վերածվել է մոխրի։ Բարեբախտաբար, նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Տեղում աշխատել են նաև շտապօգնության բժիշկները։
Փրկարար ծառայության և ոստիկանության մասնագետները պարզում են հրդեհի բռնկման պատճառները։
Աղբյուր՝ shamshyan.com