Այլ
Խայտառակություն 6 միլիոն դոլար արժողությամբ փոշու տակ

Երևանում տեղի ունեցած համերգի կազմակերպման շուրջ առաջացած աղմուկը օրեցօր ուժեղանում է, իսկ պատճառը ոչ թե «ջենտլմենական» հերթերն են կամ տեխնիկական խնդիրները, այլ այն, ինչ ամենաշատը չէր սպասվում՝ նստարանների վրա կուտակված բազմաշերտ փոշին, որը կարծես տարիներ շարունակ լքված վայրի մնացորդ լիներ։
Մարդիկ վճարել են 60,000֊ից մինչև 180,000 դրամ, որպեսզի հանդիսատեսի կարգավիճակով վայելեն համերգը, սակայն դիմավորում են իրենց ոչ թե փայլուն կազմակերպմամբ, այլ առանձնահատուկ խնամքով չմաքրված նստարաններով։ Եվ այս ամենը՝ այն պայմաններում, երբ հպարտորեն նշվում էր՝ «15,000 զբոսաշրջիկ է ժամանել Հայաստանում կայանալիք համերգի համար»։
Նկարներում երևացող տղամարդը՝ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտնան, անձամբ եկել էր համերգին մասնակցելու, բայց նախ՝ ստիպված եղավ մաքրել սեփական նստարանը, հետո միայն տեղավորվել։ Հարգելի կազմակերպիչներ, մի՞թե այդ 6 միլիոն դոլար բյուջեից 1000 դոլար չէիք կարող հատկացնել, որպեսզի գոնե նստարանները լվացվեին։