Առողջություն
Խաղողը եւ մանգոն չեն բարձրացնում շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը

Ֆրուկտոզայով հարուստ մանգոն եւ խաղողը չեն մեծացնում դիաբետի, լյարդի ճարպային հիվանդության կամ քաղցկեղի վտանգը։
Այս մասին Daily Mail-ին ասել է Օքսֆորդի համալսարանի մետաբոլիկ առողջության ոլորտի հետազոտող, դոկտոր Նիք Նորվիցը։
Բժիշկը նշել է, որ ֆրուկտոզան բնական շաքար է, որը բնականորեն պարունակվում է բուսական սննդի եւ մեղրի մեջ: Այն նաեւ հաճախ ավելացնում են վերամշակված մթերքներին՝ եգիպտացորենի օշարակի տեսքով։ Արտադրողներն օգտագործում են եգիպտացորենի օշարակը գազավորված ըմպելիքներ, չոր նախուտեստենր, կաթնամթերք եւ կոնֆետ պատրաստելու համար:
Գիտնականը վկայակոչել է 2014թ. Բժշկության ազգային ինստիտուտի հետազոտությունը, որը պարզել է, որ ֆրուկտոզան հատուկ ազդեցություն չի թողնում օրգանիզմի վրա, ինչը կհանգեցնի քաշի ավելացման՝ այլ աղբյուրներից շաքարի օգտագործման համեմատ: Նաեւ ֆրուկտոզայի օգտագործումը չի վնասում բարակ աղիին եւ լյարդին: