Կալիֆորնիան՝ կրակի մեջ. ինչ է մնացել հոլիվուդյան աստղերի տներից

Աշխարհ

Կալիֆորնիան՝ կրակի մեջ. ինչ է մնացել հոլիվուդյան աստղերի տներից

Կալիֆորնիան՝ կրակի մեջ. ինչ է մնացել հոլիվուդյան աստղերի տներից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Կալիֆորնիայի անտառային հրդեհները դարձել են նահանգի պատմության մեջ ամենակործանարարը։ Անտառային հրդեհների մակերեսը գերազանցել է 11 հազար հեկտարը։ Վտանգի գոտուց ավելի քան 360 հազար մարդ է տարհանվել։

Ըստ նախնական տվյալների՝ Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը կարող է հասնել 135-150 միլիարդ դոլարի։ Դերասաններ Ադամ Բրոուդին, Էնթոնի Հոփքինսը, Բիլի Քրիսթալը և Ջոն Գուդմանը, սուպերմոդել Բելլա Հադիդը կորցրել են իրենց տները:

Դերասաններ Հարիսոն Ֆորդը և Բեն Աֆլեքը լքել են իրենց տները։

Կրակը շարունակում է տարածվել։ Տարհանման գոտում է ներառվել նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի առանձնատունը։

Իրավիճակը սրում են թալանչիները։ Առնվազն 20 մարդ արդեն ձերբակալվել է հրդեհի գոտում լքված տները թալանելու համար։