Ջիբութիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Աշխարհ

Ջիբութիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Ջիբութիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Ջիբութիի ափերի մոտ՝ Օբոք նավահանգստային քաղաքի հարևանությամբ, հինգշաբթի գիշերը խորտակվել է դեպի Եմեն ուղևորվող նավ: Այս մասին հայտնում է Միավորված ազգերի կազմակերպությունը:

Միջադեպի պահին նավում գտնվել է 305 մարդ: Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 139 մարդ, որոնց թվում կան նաև երեխաներ: