Ջիբութիի ափերի մոտ նավաբեկության հետևանքով ավելի քան 100 միգրանտ է զոհվել

Աշխարհ

Ջիբութիի ափերի մոտ նավաբեկության հետևանքով ավելի քան 100 միգրանտ է զոհվել

Ջիբութիի ափամերձ գոտում նավաբեկության հետևանքով ավելի քան 100 միգրանտ է մահացել: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ սա դեպի Եմեն տանող երթուղու վրա երբևէ գրանցված ամենաողբերգական պատահարներից մեկն է:

Դեպքի վայրից հայտնաբերվել է 15 երեխայի դի: Բացի այդ, տասնյակ ուղևորներ շարունակում են մնալ անհետ կորած, և որոնողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: