Աշխարհ
Իրավիճակը Լոս Անջելեսում ծայրահեղ ծանր է

Իրավիճակը Լոս Անջելեսում մնում է ծայրահեղ ծանր:
Ու դա չնայած այն բանին, որ քաղաքի հրշեջ ծառայության պետը ծանր մեղադրանքներ հնչեցրեց ԼԳԲՏ-ուհի քաղաքապետի հասցեին, թե` քաղաքային իշխանությունները մեր փողերը կրճատեցին իսկ սարքավորումները տվեցին Ուկրաինային: Իսկ քաղաքապետն էլ դրա համար հեռացրեց ոչ պակաս ԼԳԲՏ-ասեր ծառայության պետին:
Բայց փոխարենը, սկսել են քննություն, փորձելով ամեն ինչ տանել այն բանին, թե արեւելյան ծագման (վերջում երեւի կմեղադրեն պարսիկներին) ինչ-որ անձիք դիտավորյալ հրկիզումներ են իրականացրել: Եթե անգամ դիտավորյալ, սակայն Լոս Անջելեսի կարգի քաղաքն ի զորու չեղավ սկզբնական փուլում հրդեհների դեմն առնել, ո՞վ է պատասխանատու: