Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է իր շենքի վրա հարձակման մասին

Աշխարհ

Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է իր շենքի վրա հարձակման մասին

Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է իր շենքի վրա հարձակման մասին

Իրանի պետական հեռարձակողը հայտնել է, որ իր կենտրոնական համալիրի մի հատվածը ենթարկվել է հարձակման, որը բնութագրվել է որպես «ամերիկա-սիոնիստական թշնամու» գործողություն։

Մարտի 1-ին՝ տեղական ժամանակով 20:53-ին (17:24 GMT), IRINN լրատվական ալիքի ուղիղ եթերում հաղորդավարուհին հայտարարել է, որ «մի քանի րոպե առաջ» հարձակման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակման կազմակերպության (IRIB) համալիրի որոշ հատվածներ։

«Այս պահին “Ձայն և Տեսիլք” (IRIB) հեռարձակումը շարունակվում է բնականոն ռեժիմով, իսկ մեր տեխնիկական մասնագետները գնահատում են հնարավոր վնասները», — նշել է նա։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում շրջանառվում էին լուրեր, թե IRIB-ի շենքը հարվածի է ենթարկվել, սակայն հետագայում այդ տեղեկությունները հերքվել էին։

Նշվում է, որ սա առաջին նման դեպքը չէ։ 2025 թվականի հունիսին, Իրան–Իսրայել բախումների ժամանակ, պետական հեռարձակողի շենքը նույնպես թիրախավորվել էր։ Այդ ժամանակ IRINN-ի ուղիղ թողարկման ընթացքում հաղորդավարուհի Սահար Էմամին «Աստված մեծ է» բացականչել էր պայթյունների ֆոնին, իսկ երկրորդ հարվածից և ստուդիայի առաստաղի մասնակի փլուզումից հետո ստիպված էր լքել եթերը։