iPhone 16 շարքի բոլոր մոդելները

Տեխնոլոգիա

iPhone 16 շարքի բոլոր մոդելները

iPhone 16 շարքի բոլոր մոդելները

iPhone 16 շարքի բոլոր մոդելները կստանան նույն հզոր պրոցեսորը՝ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը տարիներ շարունակ նոր պրոցեսորով զինել է iPhone-ի նոր շարքի ավագ մոդելներին միայն, իսկ կրտսեր մոդելները սովորաբար ստացել են նախորդ տարվա շարքում կիրառված հին պրոցեսորները։ 

Ըստ աղբյուրի՝ Apple-ը, ամենայն հավանականությամբ, մտադիր է հրաժարվել այս պրակտիկայից, ինչի մասին վկայում է հետազոտող Նիկոլաս Ալվարեսի հայտնաբերած ծրագրային կոդը։

Մասնավորապես, հայտնաբերվել են նոր մոդելների նույնացուցիչներ՝ iPhone 17.1, 17.2, 17.3, 17.4 և 17.5: 17 թիվը վկայում է այն մասին, որ դրանք բոլորը կստանան մեկ ընդհանուր պրոցեսոր։ Օրինակ՝ A16 պրոցեսորով iPhone 15-ը և 15 Plus, որոնք թողարկվել են անցյալ տարի, ունեին 15.4 և 15.5 նույնացուցիչները, մինչդեռ A17 Pro չիպով iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը հետ ունեին 16.1 և 16.2 նույնացուցիչները:

Կայքը նշում է, որ iPhone 17.5 նույնացուցիչով հինգերորդ սմարթֆոնը կարող է լինել նոր iPhone SE-ն, որի շնորհանդեսը նախատեսվում է 2025-ի գարնանը։ iPhone 16-ի շարքը պետք է ներկայացվի այս աշնանը։

Ըստ աղբյուրի՝ Apple-ը մտադիր է շարքի բոլոր մոդելներում օգտագործել նույն՝ հզոր Apple A18 պրոցեսորը՝ ապահովելու համար, որ բոլոր նոր սարքերը համատեղելի լինեն Apple Intelligence արհեստական բանականության հնարավորությունների հետ: Սա թույլ կտա խուսափել իրավիճակից, երբ iPhone 16-ի հիմնական մոդելների օգտատերերը կարող են զրկված լինել արհեստական բանականության գործառույթների հասանելիությունից, ինչպես դա եղավ անցյալ տարվա iPhone 15-ի դեպքում: