iPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարով

Տեխնոլոգիա

iPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարով

iPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարով

iPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարով, այսինքն՝ այնքան, որքան արժեր iPhone X-ը 2017-ին, այս մասին X սոցցանցում գրել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, որը հայտնի է տարբեր սարքերի մասին իր կանխատեսումներով։

Սա հակասում է նախորդիվ հրապարակված տեղեկություններին, որ iPhone 16 Pro-ի գինը կսկսվի 1100 դոլարից՝ 256 ԳԲ ներկառուցված նվազագույն հիշողությամբ տարբերակին անցնելու պատճառով: Անցյալ տարի Apple-ը գնի բարձրացում կատարեց iPhone 15 Pro Max-ի դեպքում՝ հանելով 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակն ու սարքի գինը $1100-ից բարձրացնելով մինչև $1200-ի։ Ըստ Գուրմանի՝ բազային iPhone 16 Pro-ն ԱՄՆ-ում դեռ կարժենա 1000 դոլար:

Գուրմանը նաև նշել է, որ iPhone 16 Pro-ի շրջանակն էլ ավելի բարակ է դարձել, նաև զգալիորեն ավելացել է առանց վերալիցքավորման սարքի օգտագործման ժամանակը։ Արհեստական բանականությունն ու և A18 չիպերը կլինեն այսօր կայանալիք շնորհանդեսի առանցքային կետերը: Նոր հատուկ կոճակը կլինի ոչ միայն Pro, այլև բոլոր չորս մոդելների վրա։