«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Սպորտ

«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ա Սերիայի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Տորինոյին» և 3:2 հաշվով հաղթանակ տարել:

Տանտերերի կազմում հանդիպման գլխավոր հերոսը հարձակվող Մարկուս Թյուրամն էր, որը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով հանդիպման 25-րդ, 35-րդ և 60-րդ րոպեներին:  Հյուրերը պատասխանել են հարձակվող Դուվան Սապատայի և կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի դիպուկ հարվածներով. վերջինը՝ 11 մետրանոցից:

Նշենք, որ 20-րդ րոպեից թուրինցիները խաղում էին 10 հոգով՝ Գիլերմո Մարիպանի հեռացման պատճառով։

 Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 77-րդ րոպեին՝ 3:1 հաշվի պայմաններում:

«Ինտերը» 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: «Տորինոն»11 միավորով 6-րդ տեղում է: