«Ինտերը» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը ավելացված ժամանակում

Սպորտ

«Ինտերը» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը ավելացված ժամանակում

«Ինտերը» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը ավելացված ժամանակում

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Ջենոայի» հետ,  հանդիպման ավելացված ժամանակում չկարողանալով պահպանել հաղթական հաշիվը։

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ջենոայի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Վոլյակոն։

30-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց իտալացի Մարկուս Տյուրամը։

85-րդ րոպեին «Ինտերի» երկրորդ գոլը խփեց դարձյալ Մարկուս Տյուրամը։

Ավելացված 6-րդ րոպեին «Ջենոային» պարտությունից փրկեց բրազիլացի հարձակվող Ժուիոր Մեսիասի գոլը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին։