Ինձագին առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»

Սպորտ

Ինձագին առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»

Ինձագին առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է առաջիկա միջազգային դադարի ժամանակ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հոլանդացի Էրիկ տեն Հագի հեռացումը: 

Sportitalia-ի տեղեկություններով Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության առաջարկը՝ հրաժարվելով գլխավորել անգլիական թիմը։

Նշվում է, որ քննարկվում է նաեւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը։