Աշխարհ
Ինչո՞ւ աշխարհի մեծ մասը չի պահպանում հակառուսական պատժամիջոցները. ԵՄ ներկայացուցչի պարզաբանումը

Աշխարհի պետությունների մեծ մասը հրաժարվում է կիրառել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ այդ սահմանափակումները չունեն Միավորված ազգերի կազմակերպության մանդատը։ Եվրամիության պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ'Սալիվանը փաստել է, որ ՄԱԿ-ի որոշման բացակայությունն է հիմնական պատճառը, որով երկրները չեն համարում այդ արգելքները պարտադիր իրենց համար։
Արևմտյան երկրների դիվանագիտական ճնշումներին զուգահեռ՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ պետություններ շարունակում են առաջնորդվել բացառապես սեփական տնտեսական շահերով: Քանի դեռ սահմանափակումները չեն անցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընթացակարգերով, չեզոք երկրները հրաժարվում են խզել առևտրատնտեսական կապերը ռուսական կողմի հետ։
Մոսկվան իր հերթին շարունակում է պնդել, որ առանց ՄԱԿ-ի հավանության սահմանված միակողմանի ցանկացած պատժամիջոց ապօրինի է և խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: