Իման Խելիֆին պարգևատրել է ազգային շքանշանով

Սպորտ

Իման Խելիֆին պարգևատրել է ազգային շքանշանով

Իման Խելիֆին պարգևատրել է ազգային շքանշանով

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը կին բռնցքամարտիկ Իման Խելիֆին պարգևատրել է ազգային շքանշանով: 25-ամյա ալժիրցին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի 66 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն:

«Այսօր ես պատիվ ունեցա նախագահ Աբդելմաջիդ Տեբունի կողմից պարգևատրվելու ազգային շքանշանով»,- գրել է Խելիֆը սոցցանցերում հրապարակած լուսանկարներին կից: