Սպորտ
Իլկայ Գյունդոգանը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Գերմանիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը ցանկանում է հեռանալ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայից», հաղորդում է Diario Sport-ը։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը դեմ չէ ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքին։
Իլկայն Գյունդոգանը չէր ընդգրկվել գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հայտացուցակում Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում։ «Բարսելոնան» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Վալենսիայի» նկատմամբ։
Ավելի վաղ Իլկայ Գյունդոգանը չէր բացառել, որ կարիերան կշարունակի Թուրքիայում։ Նա 2023-ի ամռանն է միացել «Բարսելոնային»։ Այս ընթացքում մասնակցել է 51 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Իլկայ Գյունդոգանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Transfermarkt-ը Իլկայ Գյունդոգանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։