Սպորտ
Իբրահիմովիչ․ Մարզիչ դառնալու ոչ մի ցանկություն չունեմ

Շվեդիայի հավաքականի եւ «Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարզչական կարիերան սկսելու մտադրություն չունի։ Այժմ նա «Միլանի» մարզական եւ կոմերցիոն հարցերով խրոհրդականն է։
«Մարզիչ դառնալու ոչ մի ցանկություն չունեմ։ Մարզիչն աշխատում է օրական 12 ժամ։ Մեկ շաբաթ աշխատանքից հետո նրանց մազերը սպիտակում են։ Նրանք ընդհանրապես չեն ունենում ազատ ժամանակ։
Իմ դերն է միավորել ամեն ինչ, լիներ առաջնորդ վերեւից եւ հետեւել, որպեսզի կառուցվածքն ու կազմակերպումն աշխատի։ Բոլորին տոնուսի մեջ պահել»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
42-ամյա Իբրահիմովիչը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է անցած տարի։