Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց մրցակցին ու նվաճեց WBA Continental տիտղոսը

Սպորտ

Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց մրցակցին ու նվաճեց WBA Continental տիտղոսը

Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց մրցակցին ու նվաճեց WBA Continental տիտղոսը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում հաղթեց վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։

Հայաստանի հավաքականի ավագը նվաճեց WBA Continental տիտղոսը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը տեւական ժամանակ բացակայել է ռինգից`  ձեռքերի վիրահատության և հետվիրահատական երկարատեւ բուժման պատճառով։