Հնեաբանները Եգիպտոսում հայտնաբերել են 4000 տարվա դամբարան

Աշխարհ

Հնեաբանները Եգիպտոսում հայտնաբերել են 4000 տարվա դամբարան

Հնեաբանները Եգիպտոսում հայտնաբերել են 4000 տարվա դամբարան

Վերջերս պեղումների ժամանակ հնեաբանները Եգիպտոսում գտնվող Սակարա դամբարանադաշտում հայտնաբերել են հին ազնվական Հուվիի գերեզմանը, ով պատկանում է 5-րդ դինաստիային:

Դամբարանը շատ լավ է պահպանվել իր գունագեղ որմնանկարներով: Դամբարանի տարիքը, ըստ նախնական տվյալների՝ կազմում է ավելի քան 4 հազար տարի:

Եգիպտոսոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ընկած հին մեծ դամբարանադաշտ Սակարայի մոտ գտնվող դամբարանը պատկանում է Հուվի անունով բարձր վարձատրվող չինովնիկին:

Դամբարանը L-աձև է, սկսում է դեպի ներքև ձգվող երկար միջանցքից, իսկ այնտեղից դեպի մեծ խուց, որը պատված է զոհողության սեղանի մոտ նստած դամբարանի տիրոջը պատկերող գունագեղ որմնանկարներով:

Այս գտածոները նաև հետաքրքիր են հնեաբաններին, քանի որ կասկածի տակ են առնում չինովնիկ Հուվիի և այն ժամանակաշրջանի փարավոն Ջեդկարե Իսեսի հարաբերությունները:

Ոչ հեռու գտնվում է Իսեսի բուրգը, ինչը հանգեցնում է այն մտքին, որ Հուվին կարող էր կապված լինել տիրակալի հետ: