Հիվանդագին սովորություններ՝ համակարգչային կախվածության մասին

Այլ

Հիվանդագին սովորություններ՝ համակարգչային կախվածության մասին

Հիվանդագին սովորություններ՝ համակարգչային կախվածության մասին

Մասնագետներից ոմանք առաջարկում են համակարգչային կախվածությունը ներգրավել թմրամոլության, ծխախոտամոլության կամ նմանատիպ այլ հիվանդագին սովորությունների շարքում:

Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առանձնացված է «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքներն առանց հասկանալի դրդապատճառի և հակասում են թե´ հիվանդի, և թե´ այլ մարդկանց շահերին:

Համակարգչային խաղերից կախվածության հիմնական նշաններն են` համակարգչով աշխատելու ընթացքում տրամադրության բարձրացում, համակարգչից կամ խաղից կտրվելու անկարողություն, իսկ կտրվելու դեպքում` ագրեսիայի հասնող դյուրագրգիռ վիճակի առաջացում, տնային գործերի անտեսում, մարդկանց հետ շփվելիս առավելապես համակարգչի հետ կապված թեմաների քննարկում, հրաժարում ընկերների հետ շփումից:

Համակարգչային կախվածության հետևանքով կարող է վտանգվել նաև երեխաների և պատանիների առողջությունը` օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են տեսողության խանգարումներ, գլխացավեր, ողնաշարի, դաստակի ցավեր, հոգնածություն, անքնություն և այլն: