Հազվագյուտ դեպքերում վարակները կարող են 1-ին տիպի շաքարախտ առաջացնել

Առողջություն

Հազվագյուտ դեպքերում վարակները կարող են 1-ին տիպի շաքարախտ առաջացնել

Հազվագյուտ դեպքերում վարակները կարող են 1-ին տիպի շաքարախտ առաջացնել

Բակտերիալ վարակները կարող են 1-ին տիպի շաքարախտ առաջացնել՝  իմունային համակարգին ստիպելով հարձակվել ենթաստամոքսային գեղձի վրա: Դա ցույց է տվել Journal of Clinical Investigation (JCI) ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Իմունային T բջիջները ներգրավված են բակտերիալ վարակների դեմ պայքարում: Նոր աշխատանքում գիտնականները ցույց են տվել, որ որոշ բակտերիաներ կարող են արտազատել մոլեկուլներ, որոնք հանգեցնում են իմունային համակարգի հիպերակտիվացման: Այն ոչնչացնում է ինսուլին արտադրող բջիջները, ինչի արդյունքում առաջանում է 1-ին տիպի շաքարախտ:

«1-ին տիպի շաքարախտն աուտոիմուն հիվանդություն է, որը սովորաբար ազդում է երեխաների և երիտասարդների վրա, որի դեպքում ինսուլին արտադրող բջիջները հարձակվում են հիվանդի սեփական իմունային համակարգի կողմից: Սա հանգեցնում է ինսուլինի պակասի, ինչը նշանակում է, որ 1-ին տիպի շաքարախտով ապրող մարդիկ պետք է օրական մի քանի անգամ ինսուլին ներարկեն՝ արյան շաքարի մակարդակը վերահսկելու համար»,- բացատրել են գիտնականները:

Հեղինակները նշել են, որ իրենց ուսումնասիրությունը չի նշանակում, որ 1-ին տիպի շաքարախտի բոլոր դեպքերի պատճառը բակտերիալ վարակներն են։ Նրանց բացահայտումները վերաբերում են հիվանդների միայն փոքր մասի վրա և պահանջում են հաստատում: Ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ դիաբետի զարգացումը և գտնել հիվանդության վաղ փուլում պայքարելու միջոց: