Հայտնաբերվել են առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքները

Առողջություն

Հայտնաբերվել են առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքները

Հայտնաբերվել են առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքները

Քաղցրավենիքը վնասակար է, այս մասին մեզ պարբերաբար հիշեցնում են բժիշկները։ Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան նշել է քաղցր մթերքների ամենավտանգավոր տարբերակները: 

Մասնագետի կարծիքով՝ ամենավնասակար քաղցրավենիքները վաֆլի, կարամելի և կոնֆետների սալիկներն են՝ այդ մթերքները պարունակում են ավելորդ շաքար, տրանս ճարպեր և արհեստական ​​բուրավետիչներ։

Այս քաղցր մթերքներն օգտագործելիս տուժում է սրտանոթային համակարգը։ Սկզբում արյան մեջ խոլեստերինի մակարդակը շատ է բարձրանում, հետո մեծանում է ինսուլտի ու սրտի կաթվածի վտանգը։ Նաև քաղցրավենիքից կախվածություն է աստիճանաբար առաջանում է: 

Բժիշկն առաջարկել է, թե ինչ մթերքներով կարելի է վերացնել շաքարավազի նկատմամբ կախվածությունը։ Քրոմի պաշարները լրացնելու համար հարմար են տավարի լյարդը, ձուն, հնդկահավը, պնդուկը, եգիպտացորենը, ճակնդեղը, բրոկկոլին և դեղձը։ Կենդանական և բուսական ծագման սպիտակուցները հարուստ են տրիպտոֆանով, այն է՝ կաթնամթերք, ձուկ, սունկ, վարսակ և չոր մրգեր: