Հայաստանի բասկետբոլի հավաքականը չի շարունակի պայքարը բասկետբոլի աշխարհի առաջնությունում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը չի շարունակի պայքարը բասկետբոլի աշխարհի առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը չի շարունակի պայքարը բասկետբոլի աշխարհի առաջնությունում

Ավարտվել են բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի C խմբի հանդիպումները, որոնց արդյունքներով՝ պայքարը կշարունակի միայն Ավստրիայի հավաքականը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի հավաքականը նոյեմբերին կվերադառնա Եվրոպայի առաջնության նախընտրական հանդիպումներին:

Հայաստանի հավաքականը C խմբում անցկացրած 4 խաղից հետո 6 միավոր է վաստակել՝ զբաղեցնելով 2րդ հորիզոնականը: Առաջատար Ավստրիայի թիմին հայ բասկետբոլիստները զիջել են միայն մեկ միավորով: