Համաշխարհային Օլիմպիադա

Սպորտ

Համաշխարհային Օլիմպիադա

Համաշխարհային Օլիմպիադա

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում սեպտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կմրցի Չինաստանի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 6 միավոր։

Առաջին երեք տուրերում Հայաստանի թիմը հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1) եւ Բրազիլիային (3:1)։

Չինաստանը պարտության է մատնել Դոմինիկյան Հանրապետությանը (4:0), Չիլիին (3,5:0,5) եւ Սլովենիային (3:1):

Կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում կմրցի Վիետնամի հետ։ Երկու թիմերն էլ երեք հաղթանակ են տարել։

Առաջին երեք տուրերում հայ շախմատիստուհիները պարտության են մատնել Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0) եւ Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։

Վիետնամը հաղթել է Թունիսին (4:0), Իռլանդիային (3,5:0,5) եւ Սինգապուրին (4:0):

Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։