Գիտնականները նշել են, թե ինչպես է էխինացեան ներազդում իմունիտետի վրա

Այլ

Գիտնականները նշել են, թե ինչպես է էխինացեան ներազդում իմունիտետի վրա

Գիտնականները նշել են, թե ինչպես է էխինացեան ներազդում իմունիտետի վրա

Իրականացված փորձերի արդյունքում պարզվել է, որ էխինացեայի նման չափաքանակով ընդունումը թույլ է  տվել կրճատել մրսածության հիվանդությունների առաջացման հաճախականությունը՝  750 կամավորներից բաղկացած խմբի անդամների մոտ: Էխինացեան օգնել է անգամ նրանց, ում մոտ իմունիտետը թուլացած է եղել:


Հիշեցնենք որ գիտնականները  ավելի վաղ կատարված հետազոտությունների  արդյունքների հայտարարել էին, որ էխինացեան չի օգնում  կրճատել հիվանդության տևողությունը կամ նվազեցնել ախտանշանների ծանրությունը, ինչպես նաև չի օգնում կանխել կրկնակի վարակվելը:


Սակայն  Քարդիֆի համալսարանի աշխատակիցները վստահ են, որ բուսական էքստրակտը նվազեցնում է հարբուխի առաջացման հավանականությունն ու թույլ է տալիս կրճատել օգտագործվող պարացետամոլի չափաքանակը:


Ավելին, էքստրակտը չի առաջացնում կողմնակի ազդեցություններ:  Այն համարվում է լիովին ավտանգ միջոց, չնայած որ ոմանց մոտ կարող է առաջացնել ալերգիկ դրսևորումներ:


Էքստրակտը պատրաստվում է Էխինացեա  (Эхинацея пурпурная) խոտաբույսից, որը ունի հակավիրուսային հատկություններ:


Իսկ 95% դեպքերում հարբուխն առաջանում է վիրուսների հետևանքով: Կամավորները ընդունել են 25-ական կաթիլ էքստրակտ կամ  ջրով խառնած պլացեբո: Նրանց առաջարկվել է հեղուկը բերանի մեջ պահել 10 վարկյան, որից հետո կուլ տալ: Դա անհրաժեշտ է եղել կատարել օրական 3 անգամ:

Էքստրակտը ընդունող մարդիկ ավելի քիչ են «բախվել» հարբուխի հետ, քան պլացեբո ընդունող խումբը, իսկ ինֆեկցիայի կրկնման դեպքերը հնարավոր է եղել կրճատել 59%-ով: