Գիտնականները նշել են՝ շաքարի շատ չարաշահումն ինչի՞ կհանգեցնի

Առողջություն

Գիտնականները նշել են՝ շաքարի շատ չարաշահումն ինչի՞ կհանգեցնի

Գիտնականները նշել են՝ շաքարի շատ չարաշահումն ինչի՞ կհանգեցնի

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները  հիմնվել են ավելի վաղ արդեն հայտնի այն փաստին, որ մանկության տարիքում ապրած ուժեղ սթրեսը բարձրացնում է հետագայում հոգեկան շեղումների առաջացման հավանականությունը: Տեղի է ունենում դա այն պատճառով, որ սթրեսի ազդեցության արդյունքում փոխվում է ուղեղի աշխատանքը, որի որոշ  հատվածներ սկսում են քայքայվել: Ըստ այդմ, գիտնականները որոշել էին  ստուգել թե ինչպես է ազդում ուղեղի վրա մեծ քանակությամբ քաղցր ուտելու սովորությունը:


Փորձերը իրականացվել են լաբորատոր առնետների վրա, որի ընթացքում նորածին կենդանիներին  բաժանել են 2 խմբի, որոնցից յուրաքանչյուրն էլ 2-ական ենթախմբի: 1-ին խումը  հետազոտության առաջին 9 օրերի ընթացքում մեծացել է սթրեսային մթնոլորտում, մինչդեռ այդ ընթացքում, 2-րդ խմբի կենդանիները հանգիստ վիճակում են եղել: 2 դեպքերում էլ կենդանիների կեսին ինտենսիվորեն կերակրել են շաքարով, իսկ այդ նույն ընթացքում 2-րդ կեսը ստացել է հավասարակշռված սնունդ:


Հետազոտությունից 15 շաբաթ հետո գիտնականները պարզել են, որ այն առնետները, որոնք սնվել էին շաքարով սակայն չէին ենթարկվել սթրեսի, նրանց մոտ  հիպոկամպը փոխվել է նույն կերպ, ինչպես որ այն առնետների մոտ, որոնց չէին կերակրել շաքարով, սակայն նրանք սթրեսային վիճակում էին եղել:

 

Սակայն հիպոկամպն առավել շատ փոփոխվել էր այն առնետների մոտ, ովքեր օգտագործել էին և շաքար և ենթարկվել էին սթրեսի: Համաձայն հետազոտության առավել առողջ են համարվել այն կենդանիները, որոնք մեծացել են սովորական պայմաններում ու  օգտագործել են սովորական սնունդ:
Ուղեղի փոփոխություն ասելով գիտնականները ի նկատի ունեն սթրեսի հորմոնի՝ կարտիզոլի բավականին բարձր  արտադրությունը: Նրա բարձր մակարդակի դեպքում ոչնչանում են ավելի շատ  նյարդային բջիջներ և դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև  չի առաջանում հիշողության ու ճանաչողական (մտածողական) ֆունկցիանների  խանգարում:


Ստացված արդյունքները թույլ են տալիս գիտնականներին տալ  բոլոր ծնողներին օգտակար խորհուրդ այն մասին, որ հարկավոր է հետևել երեխաների սննդակարգին, հ