Գիտնականները նշել են՝ ի՞նչ կլինի մարդու հետ, եթե նա կարողանա ընթանալ լույսի արագությամբ

Տեխնոլոգիա

Գիտնականները նշել են՝ ի՞նչ կլինի մարդու հետ, եթե նա կարողանա ընթանալ լույսի արագությամբ

Գիտնականները նշել են՝ ի՞նչ կլինի մարդու հետ, եթե նա կարողանա ընթանալ լույսի արագությամբ

Եթե մի պահ ենթադրենք, թե դա հնարավոր է (թեև դա այդպես չէ), որ մարդը շարժվի լույսի արագությամբ, ապա խոսքը 299,792 կմ վայրկյանում արագության մասին է: Որևէ խնդիր չկա նրանում, երբ մարդը շարժվում է շատ արագ՝ կայուն արագությամբ: Մարդը կարող է և չզգալ մշտական արագությունը։

Սակայն նման արագությամբ ընթանալու համար նախ պետք է հասնել նման արագության և ամենամեծ խնդիրը կծագի հենց արագացման ժամանակ։ Արագացման չափազանց մեծ ուժը կարող է վնասել և նույնիսկ սպանել մարդուն: Բարձր արագացան դեպքում մարդու արյունը դժվարությամբ կհասնի դեպի վերջույթներ ասել է Լաս Վեգասի Նևադայի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Մայքլ Պրավիկան: 

Մարդկանց մեծամասնությունը կարճ ժամանակ կարող է դիմանալ ձգողականությանը (4-6 գ) մոտ չորսից վեց անգամ գերազանցող արագացման ուժին: Ձգողականության ուժի մեծանալուն զուգահեռ սահմանափակվում է արյունը շրջանառելու՝ մարմնի կարողությունը: Արդյունքում արյունն սկսում է կուտակվել մարմնի մի հատվածում և մարդն ուշագնաց է լինում։ Իսկ եթե արագացման այդ ուժը չի վերանում կամ չի նվազում, ապա ի վերջո մարդը կմահանա, քանի որ օրգանիզմը չի ստանա իրեն անհրաժեշտ թթվածինը, որը մատակարարվում է արյան միջոցով։