Գիտնականները խորհուրդ են տալիս նիհարել ջրի օգնությամբ. ամենապարզ ու արդյունավետ դիետան

Աշխարհ

Գիտնականները խորհուրդ են տալիս նիհարել ջրի օգնությամբ. ամենապարզ ու արդյունավետ դիետան

Գիտնականները խորհուրդ են տալիս նիհարել ջրի օգնությամբ. ամենապարզ ու արդյունավետ դիետան

Երկրագնդում այսօր ավելի քան 600մլն. մարդ տառապում է ճարպակալմաբ, որը վերջին շրջանում գլոբալ համաճարակի  բնույթ է ձեռք բերում: Սակայն գիտնականները հայտնաբերել են այդ խնդրի դեմ պայքարելու միջոց, որն  իր մեջ ներառում է  սովորական ջրի օգտագործում:

Շատերին հայտնի է, թե  որքան դրական է ջուրն  ազդում մարդու օրգանիզմի վրա: Շատ կարևոր է ամեն օր համալրել օրգանիզմի ջրի պաշարները, որոնք վատնվում են ամենօրյա մի շարք ֆունկցաների կատարման վրա՝ սկսած շնչառությունից  վերջացրած սպորտով:

Եթե օրգանիզմում առկա է  ջրի դեֆիցիտ, ապա սկսվում է ջրազրկման  ու հոգնածության պրոցես, որը շատ վտանգավոր է  օրգանիզմի համար: Գիտնականները խորհուրդ են տալիս  օրական օգտագործել առնվազն 2 լիտր ջուր:

Ինչպես  նշվում է Annals of Family Medicine ամսագրում, ճարպակալմաբ տառապող մարդիկ օգտագործում են շատ քիչ  ջուր: Նման եզրակացության մասնագետները հանգել են  հետազոտելով  տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10000 կամավորի:

Հետազոտության հեղինակների կարծիքով, առայժմ դեռևս հստակ հայտնի չէ մարդու քաշի ու հիդրատացիայի միջև առկա կապը, սակայն հստակ հնարավոր է  ասել, որ բավարար քանակությամբ ջրի օգտագործումը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից: