Գիտնականներն ուղեղի կաթվածի ամենամեծ վտանգի ենթակա հիվանդներին հայտնաբերելու նոր միջոց են առաջարկել

Առողջություն

Գիտնականներն ուղեղի կաթվածի ամենամեծ վտանգի ենթակա հիվանդներին հայտնաբերելու նոր միջոց են առաջարկել

Գիտնականներն ուղեղի կաթվածի ամենամեծ վտանգի ենթակա հիվանդներին հայտնաբերելու նոր միջոց են առաջարկել

Ուփսալայի համալսարանական հիվանդանոցի գիտնականները ցույց են տվել, որ ուղեղի վիճակն արտացոլող արյան պարզ հետազոտությունը կարող է կանխատեսել, թե ովքեր են առավել ենթակա ուղեղի կաթվածի վտանգի: Այս բացահայտումը նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող հիվանդների համար կարող է նպաստել ավելի անհատականացված բուժման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation հանդեսում։

Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված առիթմիան է, որից կյանքի ինչ-որ փուլում սկսում է տառապել բոլոր մարդկանց մոտ մեկ երրորդը: Նախասրտերի ֆիբրիլյացիան ուղեղի կաթվածի տարածված պատճառներից մեկն է, քանի որ սրտի անոմալ ռիթմը մեծացնում է նախասրտում արյան մակարդուկների առաջացման վտանգը:

Ուստի, նախասրտերի ֆիբրիլյացիայից տառապող շատ մարդիկ կաթվածը կանխելու համար ենթարկվում են հակակոագուլանտային թերապիայի: Սակայն, քանի որ հակակոագուլանտներով բուժումը հղի է լուրջ արյունահոսության ռիսկի բարձրացմամբ, այս բուժումը ստանում են ոչ բոլոր նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող մարդիկ, այլ  միայն ուղեղի կաթվածի միջին կամ բարձր ռիսկ ունեցողները:

Հետևաբար, կարևոր է հնարավորինս ճշգրիտ բացահայտել այն անձանց, որոնց համար հակակոագուլանտային բուժումն օգտակար կլինի:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող ավելի քան 3000 մարդու արյան նմուշներում վերլուծել են վնասաբոր սթրեսի և հիպոքսիայի դեպքում ուղեղից արտազատվող սպիտակուցը նեյրոֆիլամենտ նյութը:

Այնուհետև հետազոտողները միջինը մեկուկես տարի հետևել են այս մարդկանց: Արյան մեջ նեյրոֆիլամենտների ամենաբարձր մակարդակ ունեցող մարդիկ ենթակա էին ուղեղի կաթվածի ամենաբարձր վտանգի: Նեյրոֆիլամենտների ամենաբարձր մակարդակ ունեցող խմբի շրջանում ուղեղի կաթվածի վտանգն ավելի քան երեք անգամ ավելի բարձր էր, քան ամենացածր մակարդակ ունեցող խմբի շրջանում:

Երբ գիտնականներն այնուհետև միացրել են նեյրոֆիլամենտները նույն մարդկանցից վերցված սովորական սրտի արյան նմուշների հետ, դա ուղեղի կաթված կանխատեսելու կարողությունն ավելի է բարձրացրել:

«Մենք նախկինում չէինք կարողանում այս կերպ չափել ուղեղի վրա նախասրտերի ֆիբրիլյացիայի ազդեցությունը: Քանի որ նախասրտերի ֆիբրիլյացիան ազդում է ինչպես սրտի, այնպես էլ ուղեղի վրա, տրամաբանական է, որ երկու գործոնները գնահատման դեպքում հետազոտության ճշգրտությունը մեծանում է», - պարզաբանում է Ուփսալայի համալսարանական հիվանդանոցի ուղեղի կաթվածի բժիշկ և հետազոտության համահեղինակ Կարլ Շելինը:

Արյան հետազոտություններն ամեն օր օգտագործվում են առողջապահության մեջ՝ գնահատելու համար մեր օրգանների՝ սրտի, երիկամների և լյարդի աշխատանքը, սակայն ՝ սրտանոթային հիվանդություններին առնչվող ուղեղի առողջությունը գնահատելու համար ընդհանուր առմամբ ընդունված արյան ստուգում գոյություն չունի:

«Մենք վաղուց գիտեինք նեյրոֆիլամենտների մասին, բայց միայն վերջին տարիներին ենք սկսել հասկանալ դրանց օգտագործման եղանակները»,- հավելել է Շելինը:

Հաջորդ քայլը նեյրոֆիլամենտների մակարդակի վրա տարբեր առողջապահական բուժումների ազդեցությունը հետազոտելն է՝ արդյոք դա ուղեղի կաթվածի կամ մահվան վտանգի առումով իր հերթին որևէ նշանակություն ունի՞, թե՞ ոչ: