Գերմանիայում պեղումների ժամանակ գանձ են գտել՝ ավելի քան 1500 միջնադարյան արծաթե մետաղադրամներով

Աշխարհ

Գերմանիայում պեղումների ժամանակ գանձ են գտել՝ ավելի քան 1500 միջնադարյան արծաթե մետաղադրամներով

Գերմանիայում պեղումների ժամանակ  գանձ են գտել՝ ավելի քան 1500 միջնադարյան արծաթե մետաղադրամներով

Գերմանիայում հնագետները հայտնաբերել են ավելի քան 1500 հատ միջնադարյան արծաթե մետաղադրամ:

«Այս գտածոն 1949 թվականից ի վեր Ֆրայբուրգի տարածաշրջանի ամենախոշոր գանձն է»,- Live Science-ին հայտնել է Շտուտգարտի պետական ​​հուշարձանների վարչության հնագետ Անդրեաս Հաասիս-Բեռները։

Ըստ Շտուտգարտի տարածաշրջանային խորհրդի հայտարարության՝ գտածոն, որը հայտնաբերվել է մայիսին, երբ բանվորները խողովակ էին գցում Գլոտերտալի մունիցիպալիտետի լողավազանի մոտ, գաղափար է տալիս՝ 650 տարի առաջ այս տարածքում ինչպիսին է եղել օգտակար հանածոների արդյունահանումը և ինչպիսի տեսք է ունեցել մետաղադրամը:

Դեռևս 1949 թվականին Ֆրայբուրգում հնագետները հայտնաբերել են մոտ 5000 հատ մետաղադրամ, որոնք թվագրվում են մոտ 1280-ականներին:

Ֆրայբուրգը հիմնադրել է դքսական Զահրինգեր (Zähringer) դինաստիան, որը կառավարել է մոտավորապես 1120-1218 թվականներին։

Երբ Զարինգերների դինաստիան դադարեց գոյություն ունենալ, քաղաքն անցավ Ուրախի տան (Grafen von Urach) տիրապետությանը։