Ռոնալդուն Forbes ամսագրում առաջին տեղում է

Սպորտ

Ռոնալդուն Forbes ամսագրում առաջին տեղում է

Ռոնալդուն Forbes ամսագրում առաջին տեղում է

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը:

Վարկանիշը հրապարակվել է պարբերականի պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սաուդյան Արաբիայից «Ալ Նասրա»-ի հարձակվողը մեկ տարվա ընթացքում վաստակել է 260 մլն դոլար, որից 200 մլն դոլարը կազմել է ակումբում նրա աշխատավարձը, իսկ 60 մլն դոլարը՝ գովազդային պայմանագրերը:

Forbes-ը նշում է, որ այս թիվը ռեկորդ է ֆուտբոլիստների համար։ Ռոնալդուն կարիերայի ընթացքում 4-րդ անգամ գլխավորել է այս վարկանիշը ։

Ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է իսպանացի գոլֆիստ Ջոն Ռամը, նրա եկամուտը կազմել է 218 մլն դոլար, երրորդը «Ինտեր Մայամիի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին է, ով վաստակել է 135 մլն դոլար: