Սպորտ
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ. Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց չեմ ամաչում իմ թիմի համար, հպարտ եմ իմ թիմով

Երևանի «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան խաղում հունգարական «ԷՏՕ Գյորից» կրած 1-3 հաշվով պարտությունը։ Արդյունքում «Փյունիկը» դուրս մնաց այս մրցաշարի մնացած մասից։
«Մրցակիցները արժանի էին հաղթանակին։ Բայց եթե մենք հաղթեինք, նույնքան արժանի կլինեինք։ Ես տխուր եմ, որ պարտվեցինք, բայց չեմ ամաչում իմ թիմի համար, ես հպարտ եմ իմ թիմով», - մասնավորապես ասաց Մելիքյանը։
Առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 2-1 հաշվով։