DreamSmart ընկերությունը ներկայացրել է Meizu StartV Ring 2 խելացի մատանին

Տեխնոլոգիա

DreamSmart ընկերությունը ներկայացրել է Meizu StartV Ring 2 խելացի մատանին

DreamSmart ընկերությունը ներկայացրել է Meizu StartV Ring 2 խելացի մատանին

DreamSmart ընկերությունը (ապրանքանիշը՝ Meizu) Չինաստանում ներկայացրել է Meizu StartV Ring 2 խելացի մատանին, որը հնարավորություն է տալիս վերահսկել առողջության հիմնական ցուցանիշները և գնահատել հիպերգլիկեմիայի ռիսկը՝ 80% ճշգրտությամբ որոշելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այս գործառույթը հատկապես օգտակար կլինի շաքարային դիաբետ ունեցողների համար։

Meizu StartV Ring 2-ն վերահսկում է արյան ճնշումը, չափում է մարմնի ջերմաստիճանը և արյան մեջ թթվածնի մակարդակը, վերահսկում քնի որակը, առաջարկներ անում այն բարելավելու համար, ինչպես նաև վերահսկում է սրտի զարկերը, ներառյալ ֆիզիկական ակտիվության ժամանակ:

Բացի դրանից՝ խելացի մատանին հեշտացնում է DreamSmart սարքերի փոխազդեցության գործընթացը StarV Air 2 խելացի ակնոցի և նոր Meizu Lucky 08 սմարթֆոնի կառավարման հնարավորության շնորհիվ։