Նաոմի Քեմփբելը Dolce շոուին է ներկայացել

Աշխարհ

Նաոմի Քեմփբելը Dolce շոուին է ներկայացել

Նաոմի Քեմփբելը Dolce շոուին է ներկայացել

Նաոմի Քեմփբելը հայտնվել է սեքսուալ հարսանեկան զգեստով Սարդինիայում Dolce & Gabbana Alta Moda շոուին։

Alta Moda ցուցադրությունը ներկայացնում է նորաձեւության տան նոր ոսկերչական գիծը, որը հայտնի է որպես Alta Gioielleria:

Նաոմին անհավանական տեսք ուներ երկար զգեստով, որի պարանոցի հատվածը խաչաձեւ կտրվածք էր, իսկ առջևում՝ արցունքի կաթիլի դետալ:

Alta Gioielleria-ն միավորում է Իտալիայի առանձին շրջանների մշակույթը, բանահյուսությունը և գեղարվեստական ավանդույթները, որոնք փոխանցվել են մշակված ոսկու և թանկարժեք քարերի միջոցով:

«Պետք է ասեմ, որ ես ճանաչում եմ Իտալիան այս աշխատանքներում։ Բարոկկո ճարտարապետության և Վերածննդի դարաշրջանի նկարների հուշումներից մինչև Միջերկրական ծովի վառ, արևային գույներ: «Երբ ես կրում եմ նրանց ստեղծագործություններից մեկը, ինձ թվում է, որ ինձ հետ տանում եմ Իտալիայի մի կտոր»,- ասել է Նաոմին Vogue-ին տված հարցազրույցում։