Դիեգո Մարադոնայի աճյունը կտեղափոխվի դամբարան

Սպորտ

Դիեգո Մարադոնայի աճյունը կտեղափոխվի դամբարան

Դիեգո Մարադոնայի աճյունը կտեղափոխվի դամբարան

Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի աճյունը պահելու համար երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հատուկ դամբարան կկառուցվի, հայտնում է արգենտինական Clarin հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ դամբարանը կկառուցվի Պուերտո Մադերո մետրոպոլիայի տարածքում մոտավորապես 2025 թվականին։ Հաղորդվում է, որ դատարանն արդեն հաստատել է Մարադոնայի աճյունը ան Միգելի մունիցիպալիտետի Բելլա Վիստա գերեզմանոցից, որտեղ նա հուղարկավորվել էր, տեղափոխել ապագա դամբարան, որը նախատեսվում է տեղադրել նախագահական պալատի մոտ։

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում։

1986 թվականի աշխարհի առաջնության հաղթողի մահվան պատճառը սրտի կանգն էր: Մարադոնայի մահվան գործով ութ բուժաշխատողների մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ սպանության մեջ։