Դանի Օլմոն բուժզննում է անցել «Բարսելոնայում»

Սպորտ

Դանի Օլմոն բուժզննում է անցել «Բարսելոնայում»

Դանի Օլմոն բուժզննում է անցել «Բարսելոնայում»

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «ՌԲ Լայպցիգի» 26-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն բուժզննում է անցել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայում», հաղորդում է x.com/fabrizioromano-ն։ Դանի Օլմոն գերմանական ակումբից կտեղափոխվի գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Դանի Օլմոյի տրանսֆերի համար կվճարի 55 միլիոն եվրո, նաեւ 7 միլիոն եվրո բոնուս հետագայում։ Ֆուտբոլիստը կկնքի 6 տարվա պայմանագիր։

Գերմանիայի անցած առաջնությունում Դանի Օլմոն մասնակցել է 21 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։