Չեզոքացվել է ավելի քան 1 միլիարդ ֆիշինգային նամակ տարածած հանցավոր ցանցը

Տեխնոլոգիա

Չեզոքացվել է ավելի քան 1 միլիարդ ֆիշինգային նամակ տարածած հանցավոր ցանցը

Չեզոքացվել է ավելի քան 1 միլիարդ ֆիշինգային նամակ տարածած հանցավոր ցանցը

Ճապոնիայում իրականացված խոշոր հատուկ գործողության արդյունքում վնասազերծվել է կիբեռհանցագործների մի ամբողջ ենթակառուցվածք, որը գործում էր որպես առցանց շուկա ֆիշինգային արշավներ իրականացնողների համար: Այդ հարթակները նախատեսված էին վեբ-կայքերի զավթման, օգտատերերի հաշիվների կոտրման և զանգվածային վնասաբեր նամակների տարածման համար:

Քննության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարից ի վեր չարագործներն ուղարկել են ավելի քան 1 միլիարդ խարդախ հաղորդագրություն՝ նպատակ ունենալով գողանալ անձնական տվյալներն ու մուտք գործել կարևոր համակարգեր: Խարդախության այս շղթան դադարեցվել է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների փորձագետների և ոստիկանության համատեղ տեխնիկական միջամտության շնորհիվ, ինչը թույլ է տվել փակել հանցագործների օգտագործած հիմնական սերվերներն ու ռեսուրսները: